Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով փորձում է ցրել միջպետական ճանապարհը փակած կիրանցիներին եւ նրանց աջակցության գնացած տարբեր գործիչներին, որոնք արդեն տասն օրից ավելի է գիշերում են փողոցում՝ թույլ չտալով Կիրանցում սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ իրականացնել։

Գյուղից մեզ պատմեցին, որ երեկ մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը եւ փորձել են բոլորին տուն ուղարկել՝ հիմնավորմամբ, որ պայքարն արդյունք չի տալիս:

Որպես փաստարկ ասել են, որ եթե հանդամիջյան ճանապարհները բաց են, ապա մասնագետներն այդ ճանապարհներով կարող են բարձրանալ հանձնվող տեղանքներն ու սյուներ տեղադրելու աշխատանքներն իրականացնել։ Սակայն պայքարողները չեն տրվել սադրանքներին եւ երեկ քննարկում էին նաեւ հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ