News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը


Այն մարդիկ, որոնք գալիս, ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չինքիշխանություն, չանկախություն, չքաղաքացիություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երեւան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, եւ այդպիսով կորցնեն Երեւանը: Ստեղ է իրական եւ պատմական Հայաստանների տարբերությունը: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ իրենք են ասում Սանասարի մասին եւ դրանով կորցնեն իրական Կապանը: Սա է կոնցեպտուալ բանավեճը:

Իրական Հայաստանը ապագայի մասին է: Երբ ասում ենք՝ ապագա կա, այ սա է այդ ապագան»,-ասաց Փաշինյանը ցույց տալով իր ձեռքի մեծ թղթե քարտեզը:

«Այս իրական Հայաստանը կոնկրետ է, գիտենք իր սահմանը, իր անվտանգությունն էլ ապահովում ենք ոչ թե առավոտից երեկո սրա-նրա ոտքերի տակ ընկնելով, թե եկեք մեր անվտանգությունն ապահովեք, այլ ապահովում ենք մեր լեգիտիմ դիրքի վրա կանգնելով»,- ընդծեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը
Մենք անցել ենք վերակազմավորման և ինտենսիվ հանդիպումների շրջանը...
Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան
Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է` Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն...
Յուրաքանչյուրն ուրիշի մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից
եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ…
«Հրապարակ». Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը
Հիշեցնենք․ ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում...
«Ժողովուրդ». Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. Նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է
Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, Հակոբջանյանի հրաժարականի հարցը բարձրաձայնել է նույն...
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հրահանգին, որ հասկանան՝ մասնակցե՞ն Մյուռոնօրհնությանը, թե՞ ոչ
«Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետը...
Ամենաշատ