News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ատրճանակը ԼՂ ժողովրդի քունքին բռնած՝ պահանջում էին զոհաբերել վերջինը, որը մնացել էր ՀՀ ժողովրդին՝ պետականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ ԼՂ հարցի վերաբերյալ ԱԺ դահիճում հնչեցրած պնդմանը:

«Ինքն ինձ վերագրեց հետևյալ միտքը, որ ես հանդիպումների ժամանակ ասել եմ, թե «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի պատանդը չէ»: Ձևակերպումը ճշգրիտ հակառակն է եղել: Տարիներ, տասնամյակներ շարունակ ԼՂ-ն, նրա ժողովուրդը պատանդառության մեջ են գտնվել: Դրա ամենացցուն դրսևորումն այս վերջին փուլում ֆիզիկական շրջափակման մեջ գտնվելն էր՝ ԼՂ ժողովրդի քունքին ատրճանակ պահած, ռուս խաղաղապահների, ադրբեջանական բանակի շրջանակի մեջ առնված, այդ ատրճանակի բռնակից էլ բռնած էին մի քանի դերակատարներ՝ ոչ միայն Ադրբեջանը ուղղակիորեն, այլև դաշնակցական գաղափարախոսությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Եվ այդ ատրճանակը ժողովրդի քունքին բռնած՝ ՀՀ-ից պահանջում էին զոհաբերել վերջինը, որը մնացել էր Հայաստանի ժողովրդին՝ պետականությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց Կարապետյանը:

«Մարդկությանը հայտնի ամենամասշտաբային դեպքն է եղել ԼՂ ժողովրդին պատանդ պահելը՝ ՀՀ պետականությունը ծնկի բերելու  համար, և մենք սա անվանել ենք և շատ ճիշտ ենք արել»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ղարաբաղյան երրորդ պատերազմից» մեկ տարի անց կարևոր է որոշ արդյունքներ ամփոփել. Մարկեդոնով
Հայերի ընկճվածությունն ու հիասթափությունը ոչ թե զիջումների գնալու իրական պատրաստակամության, այլ թուլության և ինչ-ինչ ռեսուրսների բացակայության դրսևորում է...
Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց դատապարտում ենք Բաքվի գրաքննությունը Ղարաբաղում. Լրագրողներ առանց սահմանների
Այժմ պոտյոմկինյան գյուղեր թույլատրվում է այցելել միայն ադրբեջանական կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին...
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Ղարաբաղի մասին իր խոսքերից հետո դիվանագիտական ​​սկանդալ է հրահրել. GB News
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունը լայն անհանգստություն է առաջացրել երեւանյան դիվանագետների շրջանում, եւ հայ պաշտոնյաները պարզաբանումներ ստանալու համար դիմել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ...
Չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը. հայերի վերադարձը ԼՂ կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը. Թանկյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում...
Ինչու բռնի տեղահանված արցախցիների մի մասը չի կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրերից
Այն մարդիկ, ովքեր ունեցել են բնակարանային ծրագրի հավաստագիր, նրանք չէին կարող օգտվել ծրագրից...
Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro
Նրանց թվում են Արցախի Հանրապետության ութ նախկին քաղաքական առաջնորդներ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ