News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բանկիր Միխայիլ Ֆրիդմանի փաստաբանները փետրվարին Լյուքսեմբուրգի կառավարությանն առաջարկել են բանակցություններ երկրի կողմից «էքսպրոպրիացված» ակտիվների դիմաց փոխհատուցում վճարելու մասին եւ ցայսօր պատասխան չեն ստացել։ Այս մասին գրել է «Ведомости»-ն՝ հղում կատարելով ծանուցման տեքտին ծանոթ երկու աղբյուրների։ Գործարարը պահանջում է 15,8 մլրդ դոլար կամ 1,4 տրլն ռուբլի, սա երկրում նրա սառեցված ակտիվների չափն է։

Ինչպես նշել են պարբերականի աղբյուրները, իրականում ակտիվների արժեքը կարող է տարբերվել Ֆրիդմանի գնահատականից, քանի որ պատժամիջոցների պատճառով նրա լյուքսեմբուրգյան ընկերություններին արգելված է գործարարին տրամադրել ֆինանսական տեղեկություն։ Ֆրիդմանը նաեւ չի կարող վարձել փորձագետ գնահատողներ Եվրամիությունից՝ սահմանափակումների պատճառով։

Ֆրիդմանին են պատկանում լյուքսեմբուրգյան այնպիսի ընկերությունների ուղիղ կամ շահառուների փաթեթները, ինչպիսին են Alfa Asset Management-ը (Europe), Alfa Capital Investments Holdings-ը, LetterOne Holdings-ը եւ LetterOne Investment Holdings-ը, CTF Holdings-ը, ABH Holdings-ը, գրել է պարբերականը։ Դրանց միջոցով գործարարը ներդրումներ է կատարել, այդ թվում Ալֆա-բանկում, X5 Group խմբի ռիթեյլեր Amsterdam Trade Bank-ում, Veon եւ Turkcell հեռահաղորդակցային ընկերություններում, Emma Healthcare դեղագործական խմբում եւ այլն։

Լրիվ փոխհատուցման վճարման մեխանիզմը նախատեսված է 1989թ. ներդրումային պայմանագրով՝ կնքված Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի՝ մի կողմից, եւ Խորհրդային Միության միջեւ՝ մյուս կողմից։ Այն գործում է մինչ օրս Ռուսաստանի հետ՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի։ Փաստաթղթի համաձայն՝ մի կողմի ներդրողների կապիտալ ներդրումները մյուսի տարածքում չեն կարող էքսպրոպրիացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ նման միջոցները կիրառվում են հանրային շահերի պաշտպանության համար օրինական կարգով եւ խտրականություն չեն ստեղծում։ Բացի այդ, այդպիսի միջոցներ կիրառելով՝ երկիրը պարտավոր է փոխհատուցել առգրավված կապիտալ ներդրումների  իրական արժեքը։ Փոխհատուցումը պետք է վճարվի առանց ուշացման, ազատ փոխարկելի արժույթով։

Ինչպես տեղեկացնում են պարբերականի աղբյուրները, Ֆրիդմանը կարծում է, որ Լյուքսեմբուրգը խախտել է պայմանագիրը։ Իրենք վստահ են, որ գործարարը հաջողության շանսեր ունի։ Փաստաթղթի համաձայն՝ երկրի կառավարությունը կես տարի ունի պատասխանելու համար, ինչից հետո Ֆրիդմանը կարող է վեճը հանձնել ՄԱԿ միջազգային առեւտրի իրավունքի գծով հանձնաժողովի քննարկմանը կամ Ստոկհոլմի արբիտրաժ։

Այնուամենայնիվ, Ֆրիդմանի դիրքորոշման մեջ կարող են եւ թույլ կողմեր լինել։ Ակտիվների սառեցումն, օրինակ, չի կարելի վերագրել էքսպրոպրիացիային, քանի որ ներդրողը շարունակում է տնօրինել դրանք, նշել է Կիրա Վինոկուրովան՝ Pen & Paper փաստաբանների կոլեգիայի գործընկերը։ Պայմանագրում կա «այլ միջոցներ» ընդլայնված ձեւակերպումը, որը կարող է ներառել նաեւ անուղղակի էքսպրոպրիացիան, , իր ակտիվները կառավարելու, օգտագործելու կամ վերահսկելու հնարավորությունից զրկումը։ Սակայն եթե անգամ ակտիվների սառեցումը Ֆրիդմանին հիմքեր է տալիս հայտարարել պայմանագրի խախտման մասին, Լյուքսեմբուրգը, միեւնույն է,  կարող է պաշտպանվել։ Վինոկուրովայի խոսքով՝ գործարարի դեմ պատժամիջոցները կարող են վերագրվել հանրային կարգի պահպանման աջակցմանը, որոնք փաստաթուղթը բացառում է կապիտալ ներդրումների պաշտպանության համակարգից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ