News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Էփրիքոթ Կապիտալը ներդրումային ընկերությունը հայտնում է իր «Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ» ծրագրի մասին։ Առաջին էպիզոդն այժմ հասանելի է հիմնական փոդքասթ հարթակներում և YouTube-ում:

«Էփրիքոթ Կապիտալը հանձնառու է Հայաստանում զարգացնել առողջ ներդրումային մշակույթ: Իսկ այն սկսվում է հանրությանը ներդրումների, դրանց առաջարկած հնարավորությունների, ինչպես նաև ռիսկերի մասին կրթելուց»,- ասել է Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։

Խելացի ներդրումները հասանելի դարձնել բոլորի համար

Այդ կապակցությամբ ընկերությունը սկսել է Էփրիքոթ Ակադեմիա նախաձեռնությունը, որն իրենից ներկայացնում է ընկերության կայքում և այլ հարթակներում տեղեկատվական և կրթական նյութերի պարբերական հրապարակում, ինչպիսին են Ներդրողի բառարանն ու Հարց ու Պատասխան շարքը, ներդրումների թեմայով ինտերակտիվ վարպետությունների դասերի կազմակերպումը, իսկ հիմա նաև՝ փոդքասթը։

«Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ»-ը փորձագետների հետ զրույցների շարք է, որոնք կարող են օգտակար լինել լայն հանրությանը փողերի և ներդրումների հետ կապված ավելի խելամիտ որոշումներ կայացնելու գործում։

Որտեղ լսել և դիտել

«Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ»-ը հասանելի է

 «Ինչո՞ւ կատարել ներդումներ» խորագրով առաջին էպիզոդը ներառում է անդրադարձ այնպիսի թեմաներին, ինչպիսիք են 

    • Ներդումներ կատարելու հիմնական դրդապատճառներն ու գործիքները
    • Ակտիվ և պասիվ ներդրումների տարբերությունը
    • Բորսայում շրջանառվող ֆոնդերը (ETF), և ինչպես են դրանք աշխատում
    • Ինչը կարող է ազդել արժեթղթերի շուկայի վրա
    • Տեղական շուկայում վարքագծային շեղումը
    • Ինչո՞ւ են ներդրողները համարվում իռացիոնալ
    • Որո՞նք են բաժնետերերի 3 իրավունքները

Լինելով հաճախորդամետ ընկերություն՝ Էփրիքոթ Կապիտալը հնարավորություն է տալիս ունկընդիրներին մասնակցել փոդքասթի ապագա էպիզոդների պատրաստմանը՝ տեսանյութի մեկնաբանություններում կամ ընկերության սոցիալական ցանցերի էջերին նամակ գրելու միջոցով թողնելով հարց կամ թեմայի առաջարկ:

Փոդքասթը պատրաստել և արտադրել է «Բանաձև» ընկերությունը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրային տրանսպորտի որոշ երթուղիների ժամանման րոպեներն արդեն հասանելի են «Յանդեքսի» հավելվածում
Հանրային տրանսպորտը կթանկացվի 2025 թ․ հունվարի 1-ից...
Բրազիլական դատարանը սկսել է X-ին տուգանել օրական գրեթե 1 մլն դոլարով՝ մուտքի վերականգնման պատճառով
Հինգշաբթի օրը ուժի մեջ է մտել ընկերությանն օրական մոտ 910 հազար դոլար վճարելու պարտավորեցման որոշումը, մինչդեռ դատարանը բոլոր օրերը կհաշվի, մինչև X-ը կատարի դատարանի որոշումը և Բրազիլիայում կրկին փակի մուտքը սոցցանց...
Ուկրաինայում զինվորականներին և քաղծառայողներին արգելվել է պաշտոնական սարքերում Telegram օգտագործել
Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբերհարձակումների...
ՀՀ բյուջեից լրացուցիչ 1,9 մլրդ դրամ կհատկացվի «Ինժեներեկան քաղաքի» կառուցման համար
Նշված գումարից 1 մլրդ 880 մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման...
Սահմանվեց 5G-ից օգտվելու համար վճարները. Հայտնի է դրանց չափերը
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց…
Temu-ից օգտվողները կարո՞ղ են խուսափել տվյալների արտահոսքից․ մեկնաբանում է մեդիափորձագետը
Ցավալին այն է, որ այստեղ մարդը ոչինչ անել չի կարող, այսինքն՝ եթե դու ինչ-որ կայքի վստահել ես․․․
Ամենաշատ