News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրները զգուշանում են Ռուսաստանի հետ հարաբերությունների լրիվ խզումից, քանի որ չեն բացառում Ուկրաինայի պարտությունը, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բոլորը Ռուսաստանի հետ դուռը բաց են պահում։ Մի փոքր բաց։ Ոչ այնքան բաց, որքան կար 2014թ., երբ տեղի ունեցավ մեծ սխալը։ Բայց ղեկավարներից յուրաքանչյուրը դուռը մի փոքր բաց է պահել։ Ոչ բոլորը, բայց շատերը։ Պարզապես անցք։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան պարտվի։ Մենք չպետք է լրիվ փակենք դռները Ռուսաստանի առջեւ»,- ասել է Զելենսկին The New York Times-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դա արտահայտվում է այն բանում, որ Արեւմուտքը չի համարձակվել լրիվ դադարեցնել առեւտուրը Ռուսաստանի հետ, հետ չի կանչել իր դեսպաններին եւ չի փակել դեսպանությունները, որպեսզի «չմնա առանց դիվանագիտական հարաբերությունների ՌԴ-ի հետ»։ Արեւմտյան երկրները նաեւ Ուկրաինային չեն հանձնել Ռուսաստանի սառեցված ակտիվները եւ թույլ չեն տալիս խփել արեւմտյան զենքով ռուսական տարածքին թեժացման ռիսկի պատճառով, որն «արդեն տեղի է ունեցել»։ «Մեկուսացումը չստացվեց»,- փաստել է Զելենսկին։

Կիեւը չի բացառում, որ բանակցությունները Մոսկվայի հետ կարող են վերսկսվել։ Սակայն դա տեղի կունենա միայն Շվեյցարիայի խաղաղության գագաթաժողովից հետո, որը նախատեսված է  հունիսի կեսին, ընդգծել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ այդ միջոցառմանն Ուկրաինան մտադիր է ստանալ իր խաղաղ կարգավորման պլանի լայն աջակցություն։

«Եվ երբ նրանք տեսնեն, որ, օրինակ, 60, 80, 100 երկրներ կարծում են, որ սա արդարացի պլան է, դե ինչ, այդ ժամանակ էլ կտեսնենք՝ ցանկանո՞ւմ է արդյոք Ռուսաստանը վերջ դնել պատերազմին։ Եվ մենք կտեսնենք, թե ցանկանում է արդյոք խաղաղություն, որպեսզի պատերազմն ավարտվի արդարացի պայմաններով, այլ ոչ թե այն, ինչ մարդը տեսնում է Կրեմլում»,- ասել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սթոլթենբերգ. Որքան շատ զենք տա ՆԱՏՕ-ն Ուկրաինային, այնքան մեծ կլինի խաղաղության հավանականությունը
Ռազմական ուժը երկխոսության անհրաժեշտ պայման է»,- ասել է Սթոլթենբերգը։ «Մենք պետք է խոսենք մեր...
Ռուսաստանը ռմբակոծել է Սումիում տարեցների պանսիոնատը
Փրկարարները օդային հարվածի հետեւանքները վերացնելու համար շտաբ են ստեղծել, իսկ պանսիոնատի հիվանդները...
Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց
Բանկերը փորձում են «պաշտպանվել ապագայում հնարավոր խնդիրներից՝ հնարավոր սահմանափակումների և պատժամիջոցների տեսքով»...
Եվրախորհրդարանը կոչ է արել Ուկրաինային թույլ տալ հարվածներ հասցնել ՌԴ օրինական ռազմական օբյեկտներին
Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ զինամթերքի անբավարար մատակարարումները և դրանց օգտագործման սահմանափակումները «կարող են զրոյացնել...
Հնդկաստանը քննարկում է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության պլանը մի քանի գործընկերների եւ ղեկավարների հետ
Հնդկաստանը մասնակցում է Ուկրաինայի կարգավորման բանակցություններին...
Գերմանիան 50 մլն եվրո կհատկացնի վիրավոր ուկրաինացի զինվորների բուժման համար
Գերմանիայի դաշնային կառավարությունը լրացուցիչ 50 մլն եվրո կհատկացնի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ