News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ. կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում եմ, որ այդ հարցը մոտ ժամանակները քննարկենք, որովհետև հերի՛ք եղավ, էլի, մեր էմոցիաների, մեր պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, «Կոկա-կոլա» ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել:

Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պիտի հարկ չվճարեն: Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, ավելի բարձր օրենքից, հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, որը բանակի համար փամփուշտ է գնում: Մեր մեծ հարկատուներն ամենակարևոր մարդիկ են: Նրանք ֆինանսավորում են ՀՀ անվտանգությունը: Հիմա պիտի այդ մարդիկ հարկ վճարեն, իրենք չվճարե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ