News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության` 12, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու վստահված գույքը հափշտակելու՝ 4-ական, խուլիգանության՝ 3, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքներից խուսափելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինքնավնասման ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող և կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ գլխավոր դատախազությունն ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի գործը դատարան է ուղարկել
Ըստ Գլխավոր դատախազության ներկայացուցչի՝ Գերշկովիչը գործել է գաղտնիության մանրակրկիտ միջոցների պահպանմամբ...
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը․ փրկարարներն օգնել են
Հունիսի 13-ին, ժամը 12:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Նույնականացվել է զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձ. ՔԿ
2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների...
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ...
Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ են արձակվել
Ավելի վաղ Բաբայանը գրել էր. «Երևանի Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում ինձ, որպես Արտակ և Արթուր...
Ամենաշատ