News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը՝ արձագանքելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի՝ իր հետ հանդիպելու կոչին:

Մարությանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ,

Մեր գնահատականը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ հնչեցրել ենք դեռեւս մայիսի 1-ին՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության հիմնադիր համագումարին։ Այդ գնահատականը հետեւյալն է․

2021-ի ընտրություններով ձեւավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչեւ Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչեւ Աստանա եւ «ռեգիոնալիզացիա»։ Հետեւաբար, նրանց հռչակած որեւէ սկզբունք ու «կարմիր գիծ» այսօր ոչ մի հավատ չի ներշնչում։

Իշխանություն, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այդ իշխանությունն այլեւս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։

2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն այլեւս առ ոչինչ է։

Գործող իշխանությունը չունի բավարար կոմպետենտություն, գիտելիքներ եւ կարողություններ՝ այս կարեւորագույն հանգրվանում Հայաստանն առաջնորդելու համար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան։

Անրադառնամ նաեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ իր հետ հանդիպելու հրավերին։ Նախ, շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար եւ սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդի եւ սիրված հոգեւորականներից մեկի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու եւ, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի եւ ճշմարտության» (ինչպես Սրբազանն է ասում) կամ «սեւ ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին։

Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեեւ խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։

Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի Ժողովրդական շարժումից հետո եւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։

Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Հայկ Մարությանի եւ նրա կուսակցության հետ:

«Ժամանակ գտեք, ձև գտեք... ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել, կուզե՞ք, ձևը գտեք հանդիպեք։ Քանի որ մենք հռչակել ենք, որ եռագույնը հաղթել է սևուսպիտակին, և սևուսպիտակը վերջին խռխռոցներն է անում և այդ սևուսպիտակը ձեզանից է եկել, սիրելի Հայկ Մարության, առանց վիրավորանքի եմ ասում։ Տղաները փորձել են գտնել ձեզ, հրավիրել հանդիպման, արձագանք չի եղել։ Հիմա էսպես եմ ասում, եկեք, հանդիպենք»,-ասել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման…
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը…
Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան. այսօր ԱԺ է գալու Փաշինյանը
Արդեն երրորդ օրն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները...
ԱԺ–ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու կռավարության հետ հարցուպատասխան, ներկա է լինելու Նիկոլ...
Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազանը վաղ առավոտյան «լայվ» է մտել
Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով...
«Հրապարակ». Փողի խնդիր է առաջացել
Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները...
Ամենաշատ