News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը երկրի նոր նախագահի պաշտոնին առաջադրել է հանրային անվտանգության նախարար Թո Լամի թեկնածությունը, այն բանից հետո, երբ նրա նախորդը հրաժարական տվեց մասշտաբային հակակոռուպցիոն զտումից հետո, տեղեկացրել է AFP-ն։

Հազարավոր մարդիկ, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաները եւ ձեռնարկությունների ղեկավարները, հայտնվել են կաշառակերության դեմ պայքարի «քուրայում», որը գլխավորում է Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը։

Կուսակցության Կենտրոնական կոմիտեն համաձայնել է նախագահի պաշտոնին առաջադրել Քաղբյուրոյի անդամ, հանրային անվտանգության նախարար ընկեր Թո Լամին, տեղեկացրել է Վիետնամի լրատվական գործակալությունը։ 66-ամյա Լամը զբաղեցնում է հանրային անվտանգության նախարարի պաշտոնը 2016-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ