News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Գիշերը Բիշքեկում անկարգություններ են տեղի ունեցել։ Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Բիշքեկում սկսվել է տարերային բողոք օտարերկրացիների հետ Ղրղզստանի մայրաքաղաքի հոսթելներից մեկում տեղի բնակիչների վեճի պատճառով։ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը նշել է տուժածների մասին, տեղեկացրել է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով նախարարությանը։

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Բիշքեկի շտապօգնության բիգադներին դիմել է 29 մարդ։ Նրանցից 15-ը տեղափոխվել է շտապօգնության քաղաքային հիվանդանոց եւ ազգային հոսպիտալ, մյուսներին օգնություն ցուցաբերվել է տեղում։

Քաղաքային հիվանդանոցում երկու տուժածի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում։ Տուժածներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո ուղարկվել է ամբուլատոր բուժման։ Ազգային հոսպիտալ տեղափոխվել է 12 տուժած՝ տարբեր վնասվածքներով, ամբուլատոր բուժման է ուղարկվել 11 մարդ։

Ղրղզստանի առողջապահության նախարարը մայիսի 18-ին այցելել է հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք եւ ծանոթացել Պակիստանի քաղաքացու առողջական վիճակին, որի ծնոտն էր կոտրված։ Նրան կվիրահատեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ