News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Քննչական կոմիտեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել երկու իրար հակասող հատկանիշներով: Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի տարածման հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է։

Սակայն, աղմկահարույց մյուս դեպքով սայլը տեղից չի շարժվում կամ, միգուցե, իրավապահները ջանասիրություն ցուցաբերել չեն ուզում։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր՝ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս՝ ապրիլի 15-ի գիշերը, իր նկատմամբ իրականացվել էր բռնություն։ Մասնավորապես՝ դիմակավորված 4-5 անձինք մոտեցել էին ոստիկանության մեքենային (իսկ այդ ժամանակ ոստիկանները գնացել էին իրենց բնական կարիքները հոգալու), դաժան ծեծի էին ենթարկել Սամվել Վարդանյանին, իջեցրել էին տաբատը, թքել վրան։

Արդյունքում` բռնության մասին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաղորդման հիման վրա` ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Այս գործը ոչ մի կերպ չի բացահայտվում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
«Հրապարակ». Մեղադրում է զինդատախազի տեղակալին
Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն...
«Փաստ». Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ
Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են...
«Հրապարակ». Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ
Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ...
«Փաստ». Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա
Այսինքն, ստացվել է իբրև թե «ոստիկանություն», որի շատ կոնկրետ ստորաբաժանումներ կոչված են հանուն Նիկոլ...
«Իրավունք». ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում
Մասնավորապես, տեղի մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ պատգամավորների ՔՊ խորհրդի նիստում փորձել են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ