News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն (Վահագն Չախալյան-խմբ), չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Ապա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։

Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օերենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել առերևույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ.Չ.-ին և մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք. փաստաբան
Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց...
Գանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից
Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա...
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Հունիսի 1-ի գիշերը՝ ժամը 1.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին...
Պատվիրված սպանություն Մոսկվայում. սպանել են պրոսկեյտեր Կոնստանտին Բալիշանսկուն
Սվիրիդովի փողոցում սպանվել է Կոնստանտին Բալիշանսկին...
Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս
Հունիսի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը...
Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել․ Ոսկան Սարգսյան
Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ