News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, շորթման, խուլիգանության ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, սուտ մատնության, ինքնասպանության հասցնելու, գրավառուին վնաս պատճառելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու, փաստաթուղթ կեղծելու, հրազենի նույնականացման տարրերը ջնջելու, ուրիշի գույքին ապօրինի տիրանալու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում պատուհանից մտել են տուն, պահարանում կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար դոլար և 6 մլն դրամ
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան...
Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի...
Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից 1956 թ. ծնված Գագիկ Նիկողոսյանը…
«Գորիս» ՔԿՀ-ում կանխվել է նույն կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը
ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք. փաստաբան
Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ