News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է կայացրել ազատ արձակել որոշ բանտարկյալների լեփլեցուն բանտերի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Որոշ դատական լսումներ կհետաձգվեն այս առնչությամբ։ Ինչպես նշել է գործակալությունը, վերջին 30 տարում բանտարկյալների թիվն Անգլիայում եւ Ուելսում կրկնապատկվել է ավելի երկարատեւ ժամկետների եւ պատիժների խստացման պատճառով։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի մամուլի քարտուղարը հայտնել է, որ վաղաժամ ազատումը կվերաբերի միայն նրանց, որոնց ժամկետը մոտ է սպառվելուն։ Նշվել է, որ ազատված մարդիկ կգտնվեն խիստ հսկողության տակ, գրել է գործակալությունը։

Այս միջոցը չի տարածվելու այն հանցագործների վրա, որոնք դատապարտվել են ահաբեկչության, սեռական կամ ծանր բռնի արարքների համար։ Բանտապետերը եւս կարող են խոչընդոտել որոշ բանտարկյալների ազատմանը։

Ինչպես տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով արդարադատության նախարարության հայտարարությանը, գրավի դիմաց ազատ արձակվելու մերժում ստացածները կկարողանան կալանքի տակ մնալ ոստիկանական տեղամասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ