News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքաշինության բանագավառի հազարավոր մասնագետներից ապրիլի 30-ի դրությամբ քաղաքաշինության ոլորտում պատասխանատու մասնագետի հավաստագիր է ստացել ոլորտի ընդամենը 249 մասնագետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ստացված վիճակագրական տվյալները:

Մասնավորապես՝ 2024թ ապրիլի 30-ի դրությամբ ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային հարթակի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 425 հայտ, որից բավարարվել է 249-ը: Առաջին կարգի հավաստագիր է տրվել 177 մասնագետի, 2-րդ կարգի հավաստագիր՝ 51 մասնագետի, իսկ 3-րդ կարգի հավաստագիր՝ 21 մասնագետի: 176 հայտ մերժվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թ. դեկտեմբերի 6-ի N 15-Ն որոշման համապատասխան հիմքերով, որոնք վերաբերվում են քաղաքաշինության բնագավառի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտության անհամապատասխանությանը հայտում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությանը, ներկայացված փաստաթղթերի համաձայն մասնագիտական աշխատանքային փորձի անհամապատասխանությանը հավելվածով սահմանված պահանջներին և ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը:

Նշենք, որ 2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտնել 2022թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը պետք է հավաստագրվեն քաղաքաշինության ոլորտի մասնագետները:

Մասնավորապես դեկտեմբերի 17-ից սկսած լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին տրվել է 9 ամիս ժամանակ վերալիցենզավորման անցումային գործընթացի համար, որի ընթացքում պետք է հավաստագրվեն նաև լիցենզիայի ներդիրի պատասխանատու մասնագետները: Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով:

Մասնագետներն, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի:

Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում։ Յուրաքանչյուրի դեպքում պետք է ներկայացնել առանձին հայտ։

Նշենք, որ ներկայում հանրապետությունում գործում է քաղաքաշինության բնագավառի մոտ 4 հազար լիցենզավորված կազմակերպություն, որտեղ աշխատում են հազարավոր մասնագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են մի շարք բնագավառներում փոխգործակցության հնարավորությունները
Քննարկվել են նաև երկու երկրներում կազմակերպվելիք ցուցահանդեսներին և բիզնես...
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն. հարցը քննարկվել է ԱԺ հանձնաժողովում
Այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն էին քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած մեկ այլ քննարկման ժամանակ...
Հայկական մրգերի արտահանումը Ռուսաստան ավելացել է առնվազն երկու անգամ. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ...
Դոլարի, եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին, կազմել է...
Տեղի է ունեցել Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագրի պաշտոնական մեկնարկը. Բյուջեն՝ 11 մլն եվրո
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ պրն․ Վասիլիս Մարագոսը ողջույնի իր խոսքում նշեց․ «Սա մի նախաձեռնություն է, որը...
Կբարելավվի ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքների իրականացումը, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակը
Հաշվի առնելով կրիպտոարժութային գործարքների շուկայի զարգացումը, խիստ անհրաժեշտ է այդ ոլորտում հաստատել վերահսկողություն։ Արդյունքում...
Ամենաշատ