News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «13․04․2018թ․ ելույթ ունենալով Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետեւ դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության»:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել է թշվառության: 10․01․2024թ․, մամուլի ասուլիսում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա։ 31․01․2024թ․ մամուլի ասուլիսում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց․ «Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»։

Ասաց, որ դեռ 2022 թվականին է որոշվել, որ թոշակները 2024-ին չեն բարձրանալու, քանի որ, ըստ նրա, կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի եւ չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:

Կառավարության՝ 10․02․2022թ․ նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան դատավորների, դատախազների, քննիչների հարցում։ Նա ասաց. «Մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, եւ այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք, որ ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա, իհարկե, մեր պարտավորությունն է, եւ մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաեւ քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար այլ անձանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված...
«Փաստ». Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը
Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ...
«Հրապարակ». Եկեղեցու դեմ օրինագիծը՝ հաջորդ փուլում
Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում...
«Ժողովուրդ». Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են...
«Հրապարակ». Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն
Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու...
«Փաստ». Նորանոր «անվտանգային գործիքների» կարիք ունեն
Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի...
Ամենաշատ