Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մասին հաղորդագրությանը, հայտնել է հղում անելով Զելենսկու՝ ։
Ըստ «Европейская правда»-ի՝ Զելենսկին X-ի իր միկրոբլոգում Սլովակիայի վարչապետի վրա հարձակումը «սարսափելի» է որակել՝ ընդգծելով, որ Ուկրաինան խստորեն դատապարտում է հարևան գործընկեր պետության կառավարության ղեկավարի նկատմամբ բռնության ակտը։
«Պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի բռնությունը կանոն չդառնա որևէ երկրում, որևէ ձևով կամ որևէ ոլորտում: Անկեղծորեն հույս ունենք, որ Ռոբերտ Ֆիցոն շուտափույթ կապաքինվի և մեր համերաշխությունն ենք հայտնում Սլովակիայի ժողովրդին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։