News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 01
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2025 թվականի ամառ ամբողջությամբ կավարտվի Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարությունը Երեւանից Գյումրի հատվածում։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա վստահեցրեց, որ բոլոր տեղամասերում ակտիվ գործընթաց է ընթանում։ Սանոսյանն ասաց, որ Քաջարան-Ագարակ հատվածում շինարարության նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում, շուտով Քաջարանի թունելի կառուցման մրցույթ կհայտարարվի։

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են վարկային համաձայնագիր՝ Երևանին 236 մլն եվրո հատկացնելու ճանապարհի հարավային հատվածի կառուցման համար։

Սանոսյանը պարզաբանեց, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ողջ հարավային հատվածը բաժանված է հյուսիսային, հարավային և կենտրոնական մասերի։ «Հարավային հատվածի հարավային հատվածում աշխատանքներն ավարտելու համար պահանջվում է 373 մլն եվրո։ Մնացած միջոցները (137 մլն եվրո – խմբ.) ակնկալում ենք հավաքագրել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ, և արդեն կա պայմանավորվածություն։ Հայաստանը կունենա նաև բյուջետային մասնակցություն. Հյուսիս-Հարավ մայրուղու ողջ հարավային հատվածի կառուցման համար նախատեսված է ավելի քան 700 մլն եվրո վարկային միջոցներ»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շահագործման հանձնվեցին Գորիսի Թումանյան ու դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհները
Երկու ծրագրերով ճանապարհների բարեկարգման արժեքը միասին 587 մլն 373 հազ դրամ է, որի մեջ պետական ֆինանսավորման մասնաբաժինը 356 մլն 431 հազ դրամ է...
ՀՀ-ն ի վիճակի է ապահովել իր տարածքով անցման անվտանգությունը. Փաշինյանը ամբողջական ելույթը ԲՐԻԿՍ-ում
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել...
Պուտինը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրասիայում լոգիստիկ միջանցքների զարգացման գործում
Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Ռուսաստանի և BRICS-ի մյուս երկրների միջև...
Հայաստանը չի համաձայնել իր տարածքում հաղորդակցության անվտանգության ապահովմանը երրորդ երկրների կողմից. Փաշինյան
Հայաստանը չի համաձայնել...
Թուրքիան պիտի որ դրական վերաբերվի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը. Ռուբեն Ռուբինյան
Մենք մեր բոլոր հարևաններին և գործընկերներին ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը...
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ մասնակցությամբ. Զախարովա
Դե, կարծում եմ, այստեղ խոսքը ոչ թե հույսի կամ դրա բացակայության մասին է, այլ փոխադարձ ընդունելի արդյունքների գտնելու կամ փոխընդունելի արդյունքի հասնելու...
Ամենաշատ