Պերուի ոստիկանությունը հաղորդել է հարավամերիկյան երկրի Անդյան շրջանի ավտոճանապարհներից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով 13 մարդու մահվան մասին: Canal N հեռուստաալիքը հաղորդել է, որ Interprovincial Civa տրանսպորտային ընկերությանը պատկանող մեքենայի վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:30-ին, երբ ավտոբուսը մայրաքաղաք Լիմայից ուղևորվում էր Այաչուչո:
Նախապես հաղորդվել է 14 զոհի մասին, սակայն ոստիկանության գնդապետ Յոնի Վալդերաման ավելի ուշ Canal N հեռուստատեսությանը հայտնել է, որ եղել է առնվազն 18 զոհ:
Դեպքի վայր են ուղարկվել յոթ շտապօգնության մեքենա, մոտ երկու տասնյակ բուժաշխատողներ: Այակուչոյի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորները տեղափոխվել են երեք առանձին հիվանդանոցներ։ Բժշկական անձնակազմը շարունակում է մնալ դեպքի վայրում։