News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Դա մի փոքր խումբ է, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի փողոցներում երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ ոստիկաններին ուղղված հանդարտության իր կոչերը տեղ հասնում են:

Անդրադառնալով իր գլխավորած շարժմանը, նա ասաց. «Եթե մտահոգ քաղաքացիներ են, ուրեմն պետք է միանն, եթե դավադիրներ են, իրենք գիտեն՝ ինչու են ասում, որ շարժումը մարելու է: Իրենց ներմուծածն է դա, տեսնում եք, որ շարժումն իր տրամաբանությամբ, իր ընթացքով ընթանում է, նույնիսկ առանց կտրուկ գործողությունների: Միանում են անհատներ, քաղաքացիներ, երեկ օրինակ, մի աղջիկ իր սրճարանը փակել, առաջին անգամ իր կյանքում միացել էր որեւէ շարժման: Եվ դա, որ մենք իմանում ենք, բա մյուսնե՞րը, որնց մասին չենք տեղեկանում:

Առավոտից գրեթե 7.30-ից սկսած ամբողջ քաղաքը ազդանշանների մեջ է»,- ասաց Սրբազանը:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։

Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով հասավ Հանրապետության հրապարակ, կարմիրբերետավորները կրկին ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Ըստ ոստիկանության տվյալների, ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի:

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ