News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Նոր Նորքի 1-ին զանգվածից ոստիկանները բերման են ենթարկել երկու անչափահաս տղաների: Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը տեսագրություն է հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտից  խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 156 քաղաքացի՝ այդ թվում անչափահասներ: Ժամեր անց ՆԳՆ-ից տեղեկացանք, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ էին փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց էին փակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ