News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 01
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 134 քաղաքացու։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նշվեց, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 10-ի դրությամբ 88 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին
«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է մեզ քաջ հայտնի երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան...
«Հրապարակ». Նորից թեկնածու են փնտրում
Մեզ ասացին, որ ՀԾԿՀ նախագահի մի քանի անուն է շրջանառվում, սակայն դեռ վերջնական որոշում չկա...
«Փաստ». Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ
Հնգամյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվում ընկերության շահագործման...
«Հրապարակ». Իշխանական պատգամավորները դժգոհ են
Որոշ տեղեկություններով, ՔՊ խմբակցության առաջիկա նիստում, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը...
«Ժողովուրդ». ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի պատճառը ՀԷՑ-ի հետ է...
«Հրապարակ». Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն
Մենք ամիսներ առաջ էինք գրել այդ մասին: Թեպետ ամիսներ շարունակ լիազոր մարմինը, համալսարանի...
Ամենաշատ