News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 01
Տեսնել լրահոսը


Ես մաղթում եմ, աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը: 

«Ես նույնիսկ այս շարժումից առաջ եմ ասել, որ հնարավոր է, բայց դրա համար պետք է կոսնոլիդացիա, մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում, պահանջ եւ, անշուշտ, այդ ամենը ինչը մաքրությամբ, ապաշխարությամբ, զղջումով»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե եկեղեցին շատ է քննադատվում իշխանությունների կողմից, Աջապահյանը նկատեց, որ իր համար ներկայիս իշխանությունները դեռ 2020 թվականից իշխանություն չեն: 

«Ես իրենց իշխանություն չեմ էլ համարում, դա օկուպացիոն ռեժիմ է, որն օկուպացրել է մեր երկիրը, նստել է այս շենքում, բայց մի օր պիտի գնա, ինչքան շուտ գնա այնքան լավ: Ամոթ է նրանց իշխանություն անվանելը, ինչ իշխանություն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ