News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարության ընթացքում պարզվում են բազմաթիվ անսովոր մանրամասներ, այդ թվում նրա արտասովոր հարաբերությունների մասին նորագույն տեխնոլոգիաների հետ, տեղեկացրել է ВВС-ն։

Նրա նախկին օգնականուհի Մեդլին Վեսթերհաութի խոսքով, որը ցուցմունքներ է տվել այս շաբաթ, Թրամփը նախընտրել է, որպեսզի օգնականուհին նշումներ անի, այլ ոչ թե ինքը հրապարակի դրանք։

Թրամփն անգամ կնոջը թելադրել է թվիթներ կամ խնդրել է նրան տպել թվիթների սեւագրությունները, որոնք նա հետո ձեռքով խմբագրել է։

«Որքան հիշում եմ, նա որոշ բառեր սիրում էր գրել մեծատառով։ Այնպիսի բառեր, ինչպիսին «երկիրն» է։ Նա սիրում էր օգտագործել բացականչական նշանը»,- պատմել է օգնականուհին։

Ամենատարօրինակն այն է, որ ԱՄՆ-ում, որտեղ գրեթե բոլորն այժմ միացած են ինտերնետին, Վեսթերհաութի հավաստիացմամբ, ԱՄՆ նախկին նախագահը անգամ համակարգիչ կամ էլեկտրոնային փոստի հասցե չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ