News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 10-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է մայիսի 9-ին Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում «Mercedes» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակած կասկածյալի ենթադրյալ գտնվելու վայրը, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեսնելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, բացատրական աշխատանքներ են կատարել կասկածյալի հետ, ով ժամը 21:00-ի սահմաններում կամավոր ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մովսիսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել իր մոտ եղած որսորդական հրացանով։

Ըստ տղամարդու, հրացանը գտել է Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող ձորից։

Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում և Երևանում ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ. ՔԿ
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական…
Դատարանը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը կհրապարակի մայիսի 29-ին
Այսօր դատարանում լսվեցին գործով ամբաստանյալների․․․
Սա կարած գործ է․ ես խնդրում եմ, որ այս գործին անաչառ մոտենաք․ Բարսեղ Բեգլարյանը՝ դատարանին
Այն է՝ արդարացնել մեր նկատմամբ․․․
Դանիայում հրդեհ է բռնկվել դեղագործական հսկա համարվող ընկերությունում
Ընկերությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է տարածքից դուրս և այնտեղից...
Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը․ նիստին կլսվի ամբաստանյալի վերջին խոսքը
Ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը․․․
Ձայնագրության մեջ լսվող ձայնը նրանը չէ, մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է. Սպիտակցի Հայկոյի որդու փաստաբանական խումբ
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե Հրաչ Ղևոնդյանը, պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել...
Ամենաշատ