News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Այս ոստիկանության խեղճությունը տեսեք մեկ առանձին՝ Էջմիածի քաղաքի օրինակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նախօրեին այդ համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել է, թե վաղ առավոտյան քաղաքի դպրոցներից մեկն այցելող Նիկոլ Փաշինյանին պատրաստվում են դիմավորել հաստատության բակում։

Ու ի՞նչ պիտի աներ օրենք պաշտպանող ոստիկանությունը. պարզ է, իր պարտականությունը կատարեր ու ապահովեր հասարակական կարգը։ Բայց Նիկոլի ոստիկանությունը վաղ առավոտյան բերման է ենթարկում հավանական բոլոր ցուցարարներին ու հայտարարում, թե դա արել է զենք-զինամթերք կրելու կասկածանքով։ Իշխանական քարոզչամեքենան էլ շտապ տարածում է այս լուրը։

Երեք ժամվա ընթացքում բոլոր քաղաքացիները ազատ կարձակվեն, բայց ոստիկանությունը
հետո ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու։ Չե՞ն ասի՝ քանի գրոշի արժեք ունի այդ ծառայությունը, երբ հանրության առաջ ձեր անձը դնում եք հիմարագույն վիճակում, ինչ է թե Նիկոլը ազատ դպրոց մուտք գործի։ Ձեր ատեստացիան ու մի քանի դրամը ձեր գլխին կպնեն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի...
«Հրապարակ». Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում...
«Փաստ». Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի
Մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև մրցութային եղանակով...
«Հրապարակ». Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի
Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն...
«Ժողովուրդ». Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր
Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի...
«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ