Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։
«Նոր ստեղծված դիվանագիտական խորհրդին ուզում եմ հանձնարարել մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և սահմանագծման անընդհատականությունը»,-նշեց նա։
Սրբազանը սպայական կազմին հորդորեց պետական անվտանգության հայեցակարգ ներկայացնել, խնդրեց մինչև կիրակի երեկո պատրաստել այն։ «Մեր փափագն է, որ դուք կարողանաք համեմատություն անել, որ դուք հասկանաք, թե ինչ վիճակում եք հիմա ու ինչ ենք առաջարկում մենք հիմա ձեզ»։
Նա խնդրեց հավաքվածներին մարդկանց ձեռքերը ծալած չնստել և նույնպես ներկայացնել, թե ինչ գործողություններ են ուզում իրականացնել։