Տավուշի մարզում մենք Ադրբեջանին ենք հանձնում ոչ թե չորս, այլ վեց գյուղ: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ Տավուշում Նիկոլ Փաշինյանն «իր սև գործն» արդեն արել է և եթե նույնիսկ այս պայքարը հաջողի, ապա այնտեղ դժվար կլինի ինչ-որ բան փոխել:
«Դեռ անկլավների հարց կա: Անկլավները google maps-ում ավելանում են: Գիշերը քնում ես, առավոտյան google maps-ում մի նոր անկլավ է ավելացած լինում»,- նշեց նախկին վարչապետը: Նա շեշտեց, որ մասնակցելով Բագրատ սրբազանի նախաձեռնած պայքարին փորձում է կասեցնել այն գործընթացը, որը սկսել է իշխանությունը: Հույս ունի, որ շարժումը հաւողության կհասնի: