News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Հայ առաքելական եկեղեցին ճիշտ ժամանակին և ճիշտ քայլով հանդես եկավ, որովհետև ամեն ինչ սկսվում է մաքրագործումից: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասնուհի Լիանա Վանոյանը: Նրա խոսքով` մինչև մենք չմաքրագործվենք, աշխարհում ոչ ոք չի կարող մեզ օգտակար լինել: «Այս երկրում տարիներ շարունակ բացի անեծքից, թաղումներից, կորստից, ցավից, ուրիշ բան, ցավոք, չկա: Ես ոչ ոքի կոչ չեմ անի, որովհետև ամեն մարդ պիտի իր ներսում հասկանա` ուզում է ունենալ հայրենիք, թե ոչ: Ես ուզում եմ, ես այստեղ եմ»,- նշեց Բագրատ սրբազանի հրավիրած հանրահավաքին մասնակցող դերասանուհին: Նա նշեց, որ ուզում է օր առաջ այս քաոսն ավարտվի, ապրի արժանապատիվ: Չի ուզում, որ եկող սերունդն ապրի այն ցավն ու կորուստները, որոնք մենք ապրեցինք վերջին տարիներին:

Անդրադառանալով հումորային կերպարների միջոցով հասարակության մեջ առկա բացասական երևույթները ցույց տալու իր գործունեությանը` Լիանա Վանոյանը նշեց, որ ատում է սուտն ու կեղծիքը, ինչ անում է միտված է ճշմարտությունը ցույց տալուն: Իր կերպարների վերաբերյալ երբեք վատ խոսքեր չի լսել, բացառությամբ ֆեյքերի:  «Իսկ ֆեյքերի նկատմամբ ունեմ իմունիտետ: Առաջին օրը չի, առաջին տարին չի: 4-5 արի աշխատում են իմ վրա ու ես չեմ նեղվում: Ես մեր ազգի հաղթանակը կհամարեմ այն օրը, երբ օրհնանքը փոխարինի անեծքին, երբ մարդիկ չատեն իրար: Իմ համար առաջին գաղափարն այս երկրից ատելությունը դուրս շպրտելն է, գույների չբաժանվել, թևերի չբաժանվել: Եթե մենք կանք մինչև օրս, ապա չպետք է մոռանանք եկեղեցու դերը: Իսկ իմ ռիլսերն ամենափոքրիկ` մանանեխի չափ օգնությունն է իմ ժողովրդին»,- նշեց դերասանուհին: Նա հույս ունի, որ իշխանությանը սատարող կնոջ իր էպիկ կերպարը կանհետանա, որովհետև այդքան էլ «հաշտ չէ» կերպարի հետ: Լիանա Վանոյանը հավատում է, որ լավ է լինելու:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ