News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Իմ կարծիքով Բագրատ սրբազանը կլիներ վարչապետի ամենալավ թեկնածուն, սակայն Սահմանադրությունը նրան այդ հնարավորությունը չի տալիս: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: Նա չգիտի, թեկնածուների ցուցակում իր անունը կա, թե չէ, սակայն շեշտեց, որ եթե գնում են անվստահության ճանապարհով, ապա պետք է քննարկել և կոնսեսուսային ճանապարհով գտնել թեկնածուի, որի շուրջ կլինի համաձայնություն: Ըստ նրա՝ հրաժարականն ավելի պարզ գործընթաց է։ Նոր ընտրությունների միջոցով ձևավորվում է նոր իշխանություն, սակայն անվստահության միջոցով այս իշխանությունը փոխելու ճանապարհն ամենաճիշտն է:

«Որպեսզի սահմանադրական ճանապարհով այդ գործընթացն արդյունքի հասնի, պետք է պահպանվեն մի շարք նախադրյալներ: ԱԺ-ում պետք է ձևավորվի նոր մեծամասնություն։ Գոյություն ունեցողը պետք է տրոհվի, թեկուզ ժամանակավոր` 6 ամսով, մեկ տարով, ձևավորվի ինչ-որ կոնստրուկցիա, որի վրա կհենվի կառավարությունը: Հիմա խնդիր է ինչպես ձևավորել այնպիսի կառավարության կազմ և վարչապետի թեկնածու, որի շուրջ գործող ԱԺ-ում ձևավորվի մեծամասնություն: Դա բավական բարդ խնդիր է»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը: Նրա խոսքով` պատգամավորների նկատմամբ պետք է լինի շատ լուրջ հանրային ճնշում: Նրանք պետք է հասկանան, որ վերջիվերջո տեղի են տալու հանրային տրամադրությանը: 

Ավետիք Չալաբյանը խորհուրդ տվեց Բարգրատ սրբազանի նախաձեռնած շարժման մասին չդատել առանձին վերցրած հանրահավաքներով, այլ նայել, թե գործընթացն ինչպես է զարգանում: «Մի շարք բուհեր միացան դասադուլին, ճանապարհներ փակվեցին: Այդ բոլոր գործողությունների մասնակիցները ցույց են տալիս, որ չեն ընդունում այս իշխանությանը և միանում են շարժման պահանջին»,- նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ