News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik Казахстан-ը։

Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար։ «Վստահ եմ, որ Ալմաթիում բանակցությունները շատ օգտակար կլինեն, և մենք կկարողանանք արդյունավետ աշխատել առաջիկա երկու օրվա ընթացքում՝ առկա բաց հարցերի լուծումներ գտնելու համար», - ասել է Բայրամովը։

Նա նաև նշել է, որ վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրության ստորագրումն է, որով սկիզբ դրվեց հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացին։ Բաքվում, նրա խոսքով, հատուկ ուշադրություն են դարձնում այս գործընթացին։

Բայրամովը հավելել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տարածքները, ճշտվել են աշխարհագրական կոորդինատները։ Այս հատվածում սահմանային հենասյուների տեղադրումը գրեթե ավարտված է։

Մայիսի 10-ին Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները՝ Ղազախստանի նախարար Մուրատ Նուրթլեուի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախկինում Բաքվի քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ինյարիտու
Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել...
Այն, ինչ կատարվում է Տավուշում, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Թաթոյան (վիդեո)
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից…
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․կիրանցի բնակիչ
Եղանակը բացվի, քանդելու եմ․․․
Ադրբեջանի խորհրդարանում խոսել են «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին
Միլլի Մեջլիսի լիագումար նիստում պատգամավոր Բահրուզ Մահարրամովն ասել է...
«Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է
Եթե վտանգավոր է, թողնենք ու գնա՞նք․․․
Ամենաշատ