News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իշխանամետ կայքերից մեկը գրել է, որ «Կանադայի քաղաքացի Բագրատ Վազգեն Գալստանյանը» ուսանողներին ասել է ողորմելի խամաճիկներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Այ էսքան ցինիկ են: Այս ողորմելի օրգանը՝ ինքնություն չունեցող, իրենց տերերով հանդերձ…  ուղիղ ասում եմ, դուք մարդասպաններ եք, դուք մարդ չեք:

Ուսանողներ, ես ձեզ այդպիսի բա՞ն եմ ասել: Բա էս տականքները, էդ մարդասպանները ինչո՞ւ են այսպես բաներ ասում: Ես ասել եմ ուսումնական հաստատություններին, որ դռները փակելով, ուսանողներին ահաբեկելով դուք ոչ թե մարդ եք պատրաստում, այլ ողորմելի խամաճիկներ եք ուզում պատրաստել: Ուրեմն ինչ հնարավոր ու անհնար սուտ կա, էս մարդիկ ասում են:

Մարդուն սպանում են, պրոֆիլ են ստեղծում, զրկում են ինքնությունից, ասում են՝ դե հիմա մի բան գրի ինչ-որ մեկի մասին: Սա են անում: Սրան-նրան ծառայող են, փող կտան, կգրեն, չեն տա, չտվողների դեմ կգրեն: Այս եք դուք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես, հայտարարեց. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։

Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նախատեսված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ