News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը


Գործընթացն այնպիսին է, որ եւ ճնշում պետք է լինեն, եւ թելադրանք լինի, եւ բանակցություններ լինեն, որ համախոհություն գուայան եւ գործընթացն ավարտվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՔՊ-ից միանան իր առաջնորդած շարժմանը:

«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք: Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը շատ ուժեղ ազդակ և ուղերձ էր, որ մեր ժողովուրդը որոշակի իմաստով պատրաս է ազատագրվել այս ստի, չարիքի ու կեղծիքի իշխանությունից։

Իրենք քիչ առաջ էի ասում, մեր օրակարգը տարբեր էր, քայլերի հերթականությունը տարբեր էր, երեկ ժողովուրդը ստիպեց, որ իրենց ուղերձը ձևակերպվի մեր կողմից։ Այդքան արթնություն կա ժողովրդի մեջ։ Այս հրապարակը Դուք տեսաք, ըստ տվյալների, մոտ 120-130 հազար մարդ կար երեկ հրապարակում, եթե ոչ ավել։ Արթնության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա վստահություն հայտնեց, որ հայաստանյան քաղաքական ներկապնակում առկա ուժերը ի վերջո համախոհության որոշակի քայլերի ձեռնարկումով  կիրականացնեն այն, ինչ ժողովրդի իղձն ու փափագն է։

Նշենք, որ «Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքի տվյալներով երեկ հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60,000 քաղաքացիներ։

«ՌԻԱ Նովոստի»-ի, տվյալներով հրապարակում և հարակից փողոցներում առնվազն 20 հազար մարդ կար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ևս ներկայացրել է հանրահավաքի մասնակիցների քանակը՝ նշելով, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարգելի՛ անտարբերներ, կարող եք չմիանալ, մեր որակին քանակ պետք չի․ Դավիթ Ամալյան
Գնացեք Բաքու, միացեք ձեր քույրեր և եղբայրներին, իրենք էլ են նույն կոնտեքստով...
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում
Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը...
Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց. Ավետիք Չալաբյան
Ճշմարիտ խոսքը տեղ է հասնում, և ավելի ու ավելի է զինաթափում ոստիկաններին…
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
«Հրապարակ». 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված
Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի...
«Հրապարակ». Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին
Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ...
Ամենաշատ