News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին համարում է ամենամեծ սպառնալիքը երկրում դեմոկրատիայի համար։

«Նա ասում է, որ ամենամեծ սպառնալիքը հանցագործներն են, որոնք թափանցում են սահմանից ներս։ Դե ինչ, ամենամեծ սպառնալիքն այն է, որն ինքն է ներկայացնում մեր դեմոկրատիայի համար»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) իր կողմնակիցների առջեւ։ Նրա խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Խոսելով նախագահական մրցավազքի մասին՝ գործող նախագահը հավաստիացրել է, որ «դինամիկան իր կողմում է»։ Նա նաեւ հայտնել է, որ հատուկ նշանակություն չի տալիս հանրային կարծիքի հարցումներին։ «Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, թե ինչ-որ հարցումներ էական դեր են խաղում այս վաղ փուլում։ Այս ժամանակ դժվար է հասնել որակյալ հարցման»,- կարծում է նա։

Բայդենը նշել է, որ երբեք այսքան լավատեսորեն տրամադրված չի եղել Միացյալ Նահանգների ապագայի հանդեպ, ինչպես այժմ։ «Ես համոզված եմ, որ մենք կհասնենք հաջողության այս ընտրություններում, հիմնականում ձեր շնորհիվ»,- ասել է նա՝ դիմելով կողմնակիցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ