News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

2023 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրի կորուստը կազմել է 63,1%, իսկ չհասութագրված, արտոնագրված (ապօրինի օգտագործված) ջուրը՝ 6,3% (ընդհանուր՝ 69․4% ջրակորուստ):

Այս տեղեկությունը «Հետք»-ին փոխանցել է Ջրային կոմիտեն, որը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություն իրականացնող ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության հետ Հայաստանի կառավարության անունից վարձակալության պայմանագիր կնքած կողմն է։ Պայմանագրով վարձակալության 15 տարիներին Ջրային կոմիտեն (ՋԿ) պետք է վերահսկի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարումը։

Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր 76-80%։ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունը ստանձնած ֆրանսիական ընկերության բիզնես պլանում ներկայացված է նաև ջրի կորուստը նվազեցնելու ժամանակացույցը։ 2023թ․-ին այն պետք է կազմեր 64%, իսկ պայմանագրային կառավարման ավարտին՝ 2031թ․-ին, նախատեսվում է ջրի կորուստը նվազեցնել մինչև 46%:

2023թ․-ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրային կառավարման 7-րդ տարին է, և ներկայացրած ցուցանիշը՝ 69․4% ջրի կորուստը, նախատեսվածից բարձր է 5,4%-ով։ Ջրի կորուստը նվազեցնելու սահմանված ցուցանիշը չապահովելը բացատրություն պետք է ունենա, սակայն «Վեոլիա Ջուր»-ն իր կառավարման 8 տարիներին երբևէ չի պահպանել պայմանագրով և լիցենզիայով ստանձնած՝ հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը։ Այդ պարտավորությունը նաև Ջրային կոմիտեն ունի, սակայն այս կառույցը նույնպես հանրային գործունեություն չի իրականացնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողները 5500-ով ավելի են, քան ՀՀ ժամանածները
Ընդհանուր առմամբ ժամանել է 518 հազար 968 մարդ, մեկնել՝ 524 հազար 472...
ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են  ԱՊՀ  հակամենաշնորհային քաղաքականության միջպետական  խորհրդի նիստին
Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է …
ՀԾԿՀ-ն կողմ է, որ Հայաստանի կոմունալ ծառայություններ մատուցողները մտնեն ֆոնդային բորսա. Հանձնաժողովի ղեկավար
Այս դեպքում միակ հարցը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ է կապված...
2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է գրեթե 270 մլրդ դրամ.
Սա, նրա խոսքով, 21 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին...
Հայաստանի կառավարությունը որոշել է Դիլիջանի մոտ նոր թունել կառուցել. Փոխնախարար
Նրա խոսքով, նախատեսվում է սկսել երկու հիմնական խոշոր թունելների նախագծման աշխատանքները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ