News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» ԲԿ-ից զանգահարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 00։50-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Վաղարշապատ» ԲԿ բուժօգնության տեղափոխված կալանավոր Սերոբ  Մ․-ին  բուժօգնություն ցուցաբերելուց և ՔԿՀ տեղափոխելուց հետո հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակից հայտնաբերվել է բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված սենյակում հայտնաբերել են թվով 3 հատ բջջային հեռախոս, 2 հատ բջջային հեռախոսի լիցքավորման լար, 1 հատ դյուրակիր շարժական ինտերնետ կապ և 1 հատ բջջային հեռախոսի ականջակալ, իսկ հիվանդանոցի վերելակի աթոռի տակից հայտնաբերվել է թվով 1 հատ «VIP» գրառմամբ ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել կապույտ գույնի բժշկական ռետինե ձեռնոցի առանձնացված մասերի մեջ՝ փաթեթավորված թվով 3 փաթեթ լցված «Մարիխուանա» թմրանյութի նմանվող, սուր հոտով չորացված մանրացված զանգվածով, որոը կշռվել և ընդհանուր փաթեթի հետ միասին կազմել է 28.31 գրամ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի հետ միասին ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհն ու Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը փակ են
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր...
Հաքերները կոտրել են Christie's աճուրդի կայքը և աճուրդի մեծահարուստ հաճախորդների մասին գաղտնի տեղեկություններ կորզել
Ransomhub-ը նաև սպառնացել է տվյալները հրապարակել մայիսի վերջին, և որ Christie's-ը չի կարողացել վճարել սկզբում պահանջված փրկագինը...
Գերմանիայում թմրանյութերի պատճառով մահացության ռեկորդային դեպքեր են գրանցվել
Կոկաին և կրեկ օգտագործելու հտևանքով մահացությունների թիվը զգալիորեն աճել է՝ 507-ից հասնելով 610-ի...
Նյու Յորքում ավարտվել է Թրամփի գործով պատմական դարձած քրեական դատավարությունը
Այն ժամանակվա փաստաբան Մայքլ Քոենը 2016 թվականին Թրամփի նախագահական հեռանկարները խթանելու նպատակով վճարել էր պոռնոդերասահուն...
Զավթել և պահել է շենքը․ նռնակով Աբովյանի «Արդշինբանկ»-ի մասնաճյուղ ներխուժած 49-ամյա տղամարդը կալանավորվել է
Այնտեղ գտնվող բանկի աշխատակիցներին, ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցին և հաճախորդներին ահաբեկելու, ինչպես նաև բանկի…
Փոխնախարար. Ոստիկանությունը հայտարարել է 2023-2024թթ. թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ
Նա այս ուղղությամբ ձեռք բերված արդյունքները շատ դրական որակեց։ «Այս խանութներն ու ալիքները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ