News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին: Այստեղ են արցախցի երիտասարդներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետը, սպասում են, որ շուտով այստեղ կգա նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով կրում էր Արցախի դրոշով շապիկ,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Առաջին պայմանը, որ արցախցիները հիմա այստեղ են, նաեւ այս օրերին երթին էին մասնակցում, դա զգացողություն էր, երբ զավակը լսում է հոր ձայնը: Այն հոր, որն իրեն ասում է վտանգի մասին: Երեկ Արցախի թեմի առաջնորդը հայտարարություն տարածեց, որով կոչ էր անում միանալ շարժմանը: Ըստ էության, կոչնակի ձայնը հասավ: Բոլորի մոտ կա զգացողությունը, որ սա եկեղեցին է, մենք բոլորս եկեղեցու մի մասնիկն ենք, հետեւաբար, միանալ-չմիանալու խնդիր չկա: Եկեղեցին ոչ թե ընդդեմ է, այլ հանուն է, հանուն հայրենիքի, հանուն հայի գոյության, հանուն խաղաղության:

Դա է պատճառը, որ շատ-շատերը ոչ թե սպասել են վաղվան, այլ որոշել են հենց այստեղից միանալ, այստեղից քայլել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ
Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի...
«Փաստ». Ինչի՞ համար է պայքարը. որ բացառվեն «գիշերային կապիտուլյացիաները»
«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական...
«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում եւ պետության մասին...
«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին
Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել...
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի...
«Հրապարակ». Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը
Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել...
Ամենաշատ