News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։

Մինչև տարեվերջ ծրագրի շահառու յուրաքանչյուր երեխայի համար IDBank-ն ամեն ամիս հատկացնելու է 40․000 դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով ընտանիքները հնարավորություն կունենան գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ դա ենթադրում է ամբողջ Հայաստանով մեկ շուրջ 21 000 վաճառակետ։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում արցախցիներին ուղղված միջոցառումները, նշում է՝ «Քո կողքին» ծրագիրը նախորդներից առանձնանում է նրանով, որ լինելու է շարունակական ու երկարատև։ «2020թ․ պատերազմից հետո IDBank և Իդրամ ընկերություններն Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի պայմանների բարելավմանն ու կրթությանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացրել։ Ցավոք, այսօրվա ծանր իրականությունում, երբ Արցախը կորսված է, մենք մեկնարկում ենք «Քո կողքին» ծրագիրը, որն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և միտված է կյանքի բարդ պայմաններում հայտնված մեր հայրենակիցների բազմաթիվ հոգսերի թեկուզ շատ փոքր մասը թեթևացնելուն», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն։ Շահառուների ցանկը ձևավորվել է ըստ մեր ընկերությունների խմբի աշխատակիցների ներկայացրած տվյալների, որոնք մանրամասն ուսումնասիրվելուց հետո հաստատվել ու անցել են ծրագրի վերջնական փուլ։ Մեզ համար կարևոր է այս փուլում ևս, երբ աջակցության հիմնական ծրագրերը ավարտվել են, լինել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին», - հավելում է Տաթևիկ Վարդևանյանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

10.JPG (134 KB)

Arm.jpg (44 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմսվիսբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՎԶԵԲ-ից՝ ՓՄՁ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Բանկի այս ծրագրերի ներքո ֆինանսավորումը  հասանելի է նաև  մայրաքաղաքից դուրս` շրջաններում՝ ավելի երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու և նոր հաճախորդներ ներգրավելու միջոցով:...
Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր
Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը իրականացվելու է 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ...
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները (ֆոտո)
Բարձր ենք գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը: Կարող ենք փաստել, որ միջոցառմանը մասնակցությունը շատ արդյունավետ էր Բանկի համար...
Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ հետ (ֆոտո)
Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային...
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում...
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով և բարեկեցիկ ապագայի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ