News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ  ՀՀ իշխանություններից պահանջում է օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը։

Հայտարարությունում ասվում է.

«Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը,

Նկատի ունենալով, որ վերջին օրերին Հայաստանի հակառակորդները կրկին բարձրացնում են ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ռուս-թուրք-ադրբեջանական վերահսկողությամբ ճանապարհի տրամադրման թեման,

Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում ռուսական զորքերի ներկայությունը ուժի սպառնալիք է և իրական գործիք հայ-ադրբեջանական սահմանազատումը ռուս-ադրբեջանական շահերին ծառայեցնելու, ՀՀ-ի դեմ կանխատեսվող ռուս-ադրբեջանական ագրեսիան սպասարկելու համար,

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններից կրկին պահանջում է օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը։

Համոզված ենք, որ ռուսական զորքերը դուրս հրավիրելու արդյունքում իրապես կչեզոքացվի Սյունիքի ուղղությամբ ռուս-ադրբեջանական կանխատեսվող ներխուժման վտանգը, հնարավոր կլինի իրականացնել հայ-ադրբեջանական հավասարակշված, հիմնավորված, քարտեզագրված, արդարացի և ամբողջական սահմանազատում, որը հասարակության համար ընկալելի կլինի, չի խախտի ներքին խաղաղությունը, չի հանգեցնի զանգվածային ընդվզումների, անցանկալի բախումների։

Պահպանողական կուսակցությունն ամբողջական սահմանազատում իրականացնելու, ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիան կանխելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները վերականգնելու նպատակ հետապնդող և հատվածական սահմանազատման դեմ արդարացի ընդվզող քաղաքացիներին և նախաձեռնություններին կոչ է անում իրենց պահանջների մեջ ներառել ռուսական ռազմակայանի և բոլոր ռուսական զորքերի անհապաղ դուրս հրավիրման հարցը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում. պատգամավոր
Նա վստահեցրեց, որ եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից...
Ես անտրամաբանական համարեցի պատասխանել իմ ռուս գործընկերոջ հարցին. Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ
Խանդանյանը պարզաբանեց, որ իր պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով...
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Ամենաշատ