News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը հետ է կանչվել Բեռլին՝ խորհրդակցությունների համար: Ըստ BBC-ի՝ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ դա առնչվում է իշխող կուսակցության անդամների փոստարկղերի վրա կիբերհարձակմանը, որի համար Գերմանիան մեղադրել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչություն հաքերներին։

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքն անցյալ ուրբաթ հայտարարել էր, որ, գերմանական հետախուզության տվյալներով՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարության փոստարկղերի վրա անցյալ տարվա կիբերհարձակումն իրականացրել են ռուսական ռազմական հետախուզության հաքերները, մասնավորապես՝ APT28 խմբավորումը։

«Այլ կերպ ասած, կիբերտարածությունում սա պետության կողմից հովանավորվող հարձակում էր Գերմանիայի վրա, ինչը միանգամայն անընդունելի է և անհետևանք չի մնա»,- Ավստրալիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Բերբոքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ