News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը մայիսի 6-ին Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Չինաստան-Ֆրանսիա-ԵՄ եռակողմ հանդիպմանը։

Ըստ Xinhua գործակալության՝  Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Եվրամիության հետ միասին հնարավորինս կարճ ժամկետներում նպաստել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ ավելի մեծ, ավելի հեղինակավոր և արդյունավետ միջազգային խաղաղության համաժողովի գումարմանը՝ հանուն պաղեստինյան պետության ստեղծման հստակ  ժամանակացույցի ճանապարհային քարտեզի մշակման:  

Սի Ծինպինը հավելել է, որ Չինաստանը, իբրև չինական առանձնահատկություններով խոշոր երկիր, Եվրոպան դիտարկում իր դիվանագիտության համար իբրև առաջնահերթություն։ Ըստ Չինաստանի նախագահի՝ Չինաստանը և ԵՄ-ն պետք է հավատարիմ մնան գործընկերությանը:

«Չինաստանը, իբրև չինական առանձնահատկություններով խոշոր երկիր, Եվրոպան դիտարկում իր դիվանագիտության համար իբրև առաջնահերթություն և կարևոր գործընկեր՝ չինական արդիականացման իր ճանապարհին։ Չինաստանի և Եվրամիության միջև համագործակցությունն էությամբ փոխլրացնող է և փոխշահավետ»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիության կառույցները Չինաստանի մասին ճիշտ ընկալում և դրական քաղաքականություն կձևավորեն Չինաստանի նկատմամբ։

Սի Ծինպինն ընդգծել է, որ չին-եվրոպական հարաբերություններն ունեն հզոր ներքին շարժիչ ուժ և զարգացման լայն հեռանկարներ, և հավելել, որ դրանք ուղղված չեն ընդդեմ որևէ երրորդ պետության և չպետք է ապավինեն երրորդ կողմին կամ կախված լինեն երրորդ կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ