News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ակտիվիստները երկուշաբթի Վիեննայում փորձել են արնանման հեղուկ շփել Ավստրիայի Եվրամիության և սահմանադրական հարցերի նախարար Քերոլայն Էդշտադլերի վրա։

«Նախարարին հաջողվել է խույս տալ, իսկ կեղծ արյունը չի թափվել նրա վրա... նա ցնցված է»,- ավստրիական OE24 հեռուստաալիքին հայտնել է նախարարի օգնականուհին։

Միջադեպը տեղի է ունեցել Ավստրիայի Գիտությունների ակադեմիայի դիմաց, ուր նախարարը ժամանել էր՝ հակասեմիտիզմին նվիրված համաժողովին մասնակցելու համար։ Ակտիվիստը փորձել է կարմիր ներկ շփել Էդշտադլերի և համաժողովի մյուս մասնակիցների վրա։

Էդշտադլերը շնորհակալություն է հայտնել Վիեննայի ոստիկանությանը, ինչպես նաև միջոցառմանը ներկա սպաներին՝ արագ և պրոֆեսիոնալ միջամտության համար։ «Ամոթալի է, որ Ավստրիայում հակասեմիտիզմի դեմ պայքարում միջազգային համագործակցությանը նվիրված համաժողովն այլևս չի կարող անցկացվել առանց ոստիկանության պաշտպանության», - ասել է նախարարը և հավելել, որ հրեական խանութներն անցյալ շաբաթ ենթարկվել են վանդալիզմի:

«Ավստրիայում հրեաների հանդեպ ատելությունն օրը ցերեկով ցույց է տալիս իր հրեշավոր դեմքը: Բայց վստահ եղեք, մենք սրա հետ չենք համակերպվելու»,- ընդգծել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ