News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ից ուժի մեջ են մտել առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովման և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները: Այդ մասին NEWS.am-ին  հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսվարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում:

Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:

Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.arlis.am/documentview.aspx?docid=189457

https://www.arlis.am/documentview.aspx?docid=189452

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցանկանում է նվազեցնել երկրում առկա հարկային բեռի տարբերությունը
Այնպես որ, փաստաթղթավորված ծախսերից ելնելով, անհրաժեշտ է միասնական մոտեցում սահմանել հարկային դրույքաչափի նվազեցման հարցում...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների մասնակցության հարցը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել...
ՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը…
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է…
Հայաստանում հարկ վճարողները ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության համար պատասխանատվության կենթարկվեն
Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հարկ վճարողները կապահովեն համապատասխան տեղեկատվության ամբողջական և արժանահավատ ներկայացումը...
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Ամենաշատ