News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը:

«Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին Արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է՝ «Գիտեք, մենք ունենք լավագույն քարտեզները։ Այսպիսով, դուք պետք է գաք մեզ մոտ՝ որոշելու, թե որտեղով է անցնում սահմանը»: Եվ այստեղ օրակարգն այն է, որ ուզում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դուք, ի հարկե, ունեք ռուս սահմանապահներ Թուրքիայի սահմանին, Իրանի սահմանին։ Նրանք շատ են ուզում, որ այդ սահմանապահները լինեն նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին», - ասել է Թոմաս դը Վաալը:

Վերջինիս կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր մի բան ունեն. երկուսն էլ չեն ցանկանում, որ ռուս սահմանապահները այնտեղ լինեն:

«Այսպիսով, կրկին, կարծում եմ, պարոն Փաշինյանի կողմից այս ժեստը՝ այս գյուղերի վերադարձը, պետք է դիտարկել որպես Ռուսաստանին հետ մղելու փորձի մի մաս: Միևնույն ժամանակ, կա մի կարևոր բան, որի մասին մենք պետք է խոսենք, մենք ամեն անգամ խոսում ենք դրա մասին, բայց դա դեռևս աներևակայելի կարևոր է: Սա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է՝ Մեղրիով Նախիջևան տանող երթուղին։ Ես բավականին անհանգստացած եմ, որ այս հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են», - եզրափակել է փորձագետը:

Թոմ դե Վաալը նաեւ նշել է. «Այո՛, միանշանակ, ակնհայտորեն, մինչ աշխարհն ավելի շատ զբաղված էր Վրաստանում կատարվող իրադարձություններով, այս գյուղերի հանձնումը նույնպես տեղի ունեցավ վերջին շաբաթվա ընթացքում։ Նախ, եկեք պարզ ասենք, որ ցանկացած քարտեզով այս գյուղերը Խորհրդային Ադրբեջանի կազմում էին և պատկանում էին Խորհրդային Ադրբեջանին։ Կարծում եմ, որ դրանք դատարկ են եղել այս տարիների ընթացքում:

Եվ, իհարկե, հայերը մտահոգված են, որ սահմանը մոտենում է, որ նրանք ավելի մոտիկից են տեսնելու ադրբեջանական դրոշները։ Հայերը նաև անհանգստանում են ճանապարհների հարցի պատճառով և այլն։ Սրանք լիովին հասկանալի մտահոգություններ են։ Բայց կարծում եմ, որ պարոն Փաշինյանը փորձում է ավելի խոշոր պատկերը տեսնել։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունն ասում է, որ իրենք ավելի խոշոր պատկերի մեջ են դիտարկում այս ամենը ու իրենց տեսանկյունից սահմանազատումը շատ զգայուն խնդիր է:

Իսկ ռուսները շարունակում են ասել, որ իրենք են ուզում սահմանազատողը լինել։ Ադրբեջանցիները շարունակում են պահանջներ ներկայացնել այս գյուղերի, անկլավների նկատմամբ։ Այսպիսով, ենթադրում եմ, որ Փաշինյանը ասում է, որ գործընթացն ավելի լավ է, քան գործընթացի բացակայությունը: Այս գյուղերը հետ ենք տալիս։ Դադար ենք վերցնում, կտեսնենք, թե ինչ կլինի հետո:

Անշուշտ, Հայաստանն էլ ունի բաներ, որ պետք է պահանջի դրա դիմաց, օրինակ, որ ադրբեջանական ուժերը, որոնք 2022 թվականի սեպտեմբերից գտնվում են Ջերմուկի մերձակայքում, դուրս գան այնտեղից։ Բայց այստեղ նորից հարցն այն է, թե ո՞վ է միջնորդը։ Ո՞վ է լինելու այն մեկը, որ ադրբեջանցիներին կասի, որ դուրս գան։ Սա է խնդիրը այստեղ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ