News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Երևանի մետրոպոլիտենից NEWS.am_ին տեղեկացնում են, որ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։

Կառույցից ներկայացրել են նաև շաբաթվա քրոնիկոնը: Ըստ այդմ՝

  • Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
  • Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482 հազար 026 ուղևոր:
  • Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը երեք վագոնանի, 1346-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
  • Նախատեսված ուղևորափոխադրումը 526 հազար 609 ուղևոր։
  • Կատարողականը՝ 99,3%:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ