News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում`մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։  Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում`   մայիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +19+21։

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+7+9, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,

Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,

Տավուշում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+15, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+16,

Արարատում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21,

Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +17+ 20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+23, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ