News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, ահազանգ է հնչեցրել արհեստական ​​բանականության առիթով՝ զգուշացնելով, որ դրա զարգացումը սպառնում է մեծացնել խարդախությունները՝ խաբեությունները դարձնելով ավելի համոզիչ, քան երբևէ, գրում է Business Insider-ը։

«Խարդախությունը միշտ եղել է ամերիկյան կյանքի մի մասը», - շաբաթ օրն ասել է հայտնի ներդրողը և Berkshire-ի գործադիր տնօրենն իր ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում:

Ըստ Բաֆեթի, արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերներն ու տեսանյութերն այնքան համոզիչ են դարձել, որ գրեթե անհնար է որոշել՝ դրանք իրական են, թե ոչ։

«Երբ մտածում ես մարդկանց խաբելու հնարավորությունների մասին... եթե ես հետաքրքրված լինեի խաբեությամբ, դա կլիներ բոլոր ժամանակների ամենաարագ զարգացող արդյունաբերությունը», - ասել է նա:

Միլիարդատերը հիշել է, թե ինչպես է տեսել է իր մասին կեղծ տեսանյութը, որը խաբեբան օգտագործել է անծանոթներից կանխիկ գումար խնդրելու համար:

Բաֆեթը նաև արհեստական բանականության հայտնվելը համեմատել է ատոմային ռումբի ստեղծման հետ։

«Մենք ջինին բաց թողեցինք շշից, երբ միջուկային զենք էինք ստեղծում: Այս ջինը վերջերս սարսափելի բաներ է անում։ Նրա հզորությունը սարսափեցնում է ինձ: Արհեստական բանականությունը որոշ չափով նման է։ Երևի մենք կնախընտրեինք երբեք չտեսնել այս ջինին»,- ասել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ