News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Մեր օրերն այնպիսին են, որ մեր ինքնության զգացումը, մեր ապրումները, մեր հայրենիք ունենալու զգացումը, Աստված սիրելու մեր ամբողջ էությունը, փորձում են հավասարեցնել ամենապարզ, կենցաղային աստիճանի, ասել, որ դուք ո΄չ ազգ եք, ո΄չ ժողովուրդ եք: Այս մասին Հաղարծինի վանքում իր խոսքում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Հարգելի ժողովուրդ, մենք մեր վանքերը, եկեղեցիները ժառանգաբար ենք ստացել, չենք վաստակել, եւ երբ մենք մեր վարքագծով, կենցաղով, մեր հերոսությամբ կընթանանք առաջ, այն ժամանակ նաեւ վաստակած կլինենք: Տեսեք ո՞ւր է մեր Ամարասը, Գանձասարը, Ղազանչեցոցը, ուր են  մեր մնացած բոլոր սրբարանները, ո՞ւր են, որտեղ  են: Չկան, այնպես հեշտությամբ մենք թողել ենք ամեն ինչ, որ մեր հայրենական տունն է»,-ասում է նա:

Բագրատ Սրբազանը իրենց նախաձեռնած շարժումն անվանեց անմահության երթ, որով կվերադարձնեն ինքնությանն ու ճշմարտությանը:

«Մեզ համար այս ընթացքը ճշմարտության հաղթանակի մասին է, ուրիշ ձեւ չկա, ճշմարտությունը պետք է հաղթի մեր երկրում, սուտը, ստախոսությունը պետք է վերանա մեր կյանքի, որը դժբախտությունների, արհավիրքների ու աղետների պատճառ է»,-ասել է նա:

Տպել
Ամենաշատ