News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 4-ին, ժամը 12:51-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դարայուրդ» կոչվող տարածք տանող ճանապարհին՝ գետի մեջ, ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները նկատել են արգելափակված «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ֆ. Ռ. և 1 ուղևոր), որը դուրս են բերել արգելափակումից:

Փրկարարները «Դարայուրդ» կոչվող տարածք տանող հին ճանապարհին արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս. և 2 ուղևոր):

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ